Արցախի ճանաչման մասին նախագծի վերաբերյալ կառավարության եզրակացությանը հավանություն տալու փաստը Ադրբեջանում փորլուծ-պանոսային ջղաձգումներ է առաջացրել:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ «Արցախի անկախության ճանաչումով Հայաստանը վերջ կդնի Մինսկի գործընթացին»:
Նախևառաջ՝ Հայաստանը միշտ հայտարարել է, որ եթե Ադրբեջանը դիմի լայնածավալ ագրեսիայի, ապա ՀՀ-ն կճանաչի Արցախի հանարապետությունը: Եվ այս 25 տարիների ընթացքում, եթե Հայաստանը գնում է նման քայլի, ապա միայն Ադրբեջանի ապրիլի սկզբին սանձազերծած պատերազմական գործողությունից հետո: Եթե այսքանից հետո Ադրբեջանում դեռ չեն հասկացել որ Մինսկի գործընթացը վիժեցրել, տապալել ու փոշիացրել է հենց իրենք ապրիլի սկզբին սանձազերծած ագրեսիայով, ապա այնտեղ սեզոնային անադեկվատ բառաչի փուլ է: Իսկ Արցախի ճանաչման գործընթացը դրա հետևանքն է: Ի դեպ, այդ նույն հաջիևներն ու ալիևները, մամեդյարովների ձեռքը բռնած ամբիոն չթողեցին հայտարարելու համար, որ ԼՂ հակամարտության կարգավորման Մինսկի խմբի ձևաչափը սպառել է իրեն, պետք է փոխել ձևաչափը և այլն, իսկ այժմ կանգնել հայտարարում են որ Մինսկի ֆորմատը «պուպուշ» բան ա, իրենք կողմ են, հայերն են տապալում:
Հանդուգն կենդանուն մտրակելուց ոչ միայն բառաչ է ենթադրվում, այլ նաև անկանոն տռճիկներ: Ինչն էլ որ հետևողականորեն անում են Ադրբեջանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/1185572288149876
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել