Նախօրեին Անկարայում որոտացել է հերթական պայթյունը, որին զոհ են գնացել 37 հոգի, 70-ը վիրավոր են, իսկ դրանցից 15-ը ծայրահեղ ծանր վիճակում են: Մասնավորապես՝ Անկարայի հասարակական տրանսպորտի կանգառներից մեկում մարդկանց հոծ բազմության մեջ պայթել է ռումբով բեռնված ավռտոմեքենա:
Նշենք, որ սա ոչ առաջին և ոչ էլ վերջին պայթյունն է Անկարայում, նման պայթյունների էլի ականատես կլինենք, ու ոչ միայն Անկարայում, այլ նաև Թուրքական այլ բնակավայրերում:
Հետաքրքրականն այստեղ այն է, որ Էրդողանն արդեն իր անհավասարակշիռ հոգեկերտվածքով մոտենում է Ալիև կրտսերին, քանզի նա էլ պատրաստ է «վարի տալ» իր բնակիչներին, միայն թե չասեն Էրդողանի քաղաքական հաշվարկները սխալ էին: Այս ամենը հստակ արվում է պետական մակարդակով միջազգային հանրության մոտ որոշակի մանր քայլեր լեգիտիմացնելու համար:
Էրդողանն այս պայթյունները հստակ օգտագործում է միայն այն պատճառով, որ Սիրիայի քրդերին հալածելու ոչնչացնելու իր ծրագիրը կյանքի կոչի, ու հրադադարի ստորագրման պայմաններում իր քայլերը լինեն լեգիտիմ:
Ասվածը գալիս են հաստատելու այն, որ Անկարայի ոստիկանությունը թուրքական «Hurriyet» պարբերականի միջոցով տեղեկություններ է տարածում այն մասին, որ ահաբեկիչներից մեկի ինքնությունը արդեն պարզել են, որը կին է, սակայն անունը չի նշվում, այլ միայն անվան առաջին տառերը՝ Ս.Չ.Դ.: Վերջինս սովորել է Թուրքիայի Բալիքեսիր քաղաքի համալսարանում: Իսկ 2013թ.-ին անդամակցել է քրդական աշխատավորական կուսակցությանը:
Հ.Գ. Երևակայի Թուրքիան Ադրբեջանից շուտ կործանվի