«Իրատես դե ֆակտո» թերթն ապատեղեկավություն էր տարածել այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության Երիտասարդների միությունում առկա են ներկուսակցական խնդիրներ:
- Քաջ գիտակցում ենք` ԲՀԿ բարձր վարկանիշը և մեր կուսակցության հանդեպ ժողովրդի ունեցած վսահությունը ոմանց դրդում է խուճապահար լինել և ստահոդ լուրեր տարածել:
ԲՀԿ Երիտասարդների միությունը Հայաստանի Հանրապետության ամենահզոր երիտասարդական կառույցներից մեկն է` մարզերում գործող 51 և Երևանի 12 տարածքային կառույցներով ու միության ներքո գործող 15 ոլորտային խորհուրդներով հազարավոր երիտասարդների համախմբող:
Մենք սատարում ենք երիտասարդական կազմակերպություններին և առողջ գաղափարախոսություն տարածող հասարակական շարժումներին: «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մշտապես նպաստում է երիտասարդների համախմբմանը, նրանց ինքնադրսևորման հնարավորությունների ընձեռնմանը, օժանդակում կյանքի կոչելու բոլոր այն ծրագրերը, որոնք ուղղված են երիտասարդների հիմնահարցերի և խնդիրների հաղթահարմանը:
ԲՀԿ Երիտասարդների միությունը լավագույն օրինակն է հզորության, միասնականության ու համախմբվածության:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/enfiajyan/posts/412033475533502
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել