Կիրակի օրը՝ հունիսի 7-ին, տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները երկրի համար կարևոր և նշանակալի էին: Միաժամանակ կարևորելով Հայաստանի ընտրությունները՝ ցանկանում եմ անդրադառնալ Թուրքիայի Հանրապետությունում նույն օրը տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին, քանի որ որպես տարածաշրջանի երկիր՝ մեզ համար կարևոր են նաև այնտեղ տեղի ունեցող զարգացումները:
Թուրքիայում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները բավական ուշագրավ էին:
Նշանակալի է այն, որ խորհրդարան անցած քաղաքական ուժերում ազգությամբ 3 հայ պատգամավոր կա, վերջին անգամ թուրքական խորհրդարանում հայ պատգամավորներ եղել են 1960-ական թթ-ին: Խորհրդարանում ազգությամբ քրդերի մեծ ներգրավվածությունն առիթ է տալիս ակնկալելու, որ տարածաշրջանում զարգացումների էական փոփոխություններ կլինեն, այդ թվում նաև հայանպաստ հարցերի առաջքաշում է ենթադրվում:
Այս առումով պետք է փաստել, որ վերջին տարիներին՝ շուրջ 13 տարի, իշխող քաղաքական ուժը միայնակ է կառավարություն կազմել և ձևավորել իշխանական էլիտան:
Ընտրությունները բազմաթիվ խնդիրներով և խախտումներով են ընթացել, կիրառվել են ճնշումներ լրատվամիջոցների վրա, սակայն, այնուամենայնիվ, դա չի խոչընդոտել քաղաքական ուժերի ներգրավվածության նման պատկեր ստանալու:
Այժմյան ստեղծված իրականության մեջ Թուրքիայում ազգային փոքրամասնություններին այլևս չեն կարող ճնշել քաղաքական մասնակցություն ունենալու հարցում:
Այս համատեքստում պետք է փաստել, որ մենք տարածաշրջանի մյուս երկրներում նույնպես ունենք հայ պատգամավորների ներգրավվածություն՝ Վրաստանում կա 3 հայ պատգամավոր, Իրանում՝ 2, որոնց հետ կարողանում ենք ըստ անհրաժեշտության համագործակցել և լավագույնս կիրառել խորհրդարանական դիվանագիտությունը:
Ինչպես հայտնի է, Թուրքիայի Հանրապետությունում մինչև 2019 թվականը համապետական ընտրություններ տեղի չեն ունենալու, և, ըստ այդմ, այժմյան իրավիճակին հարկավոր է նոր մոտեցումներ ցուցաբերել:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/874959512574227?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել