Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մասնակցի Թուրքիայի կողմից ցինիկաբար կազմակերպված Գալիպոլիի միջոցառումներին զբաղվածության պատճառով: Շատ հետաքրքրական է, որ այդ զբաղվածությունը պայմանավորված է Բունդեսթագում այդ օրը` ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ նիստով:
Իսկ ինչ վերաբերում է Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկին, ապա նա ոչ թե գնալու է Գալիպոլի, այլ մասնակցելու է Բեռլինում կազմակերպվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը և հանդես է գալու ելույթով: Ամենայն հավանականությամբ, Հռոմի պապի խոսքերին անսալով, Գերմանիայի նախագահը նույնպես վեր կգտնվի քաղաքական հաշվարկներից և Ցեղասպանությունը կկոչի իր անունով:
Հռոմի պապի մատուցած պատարագից և ուղերձից հետո կաթոլիկ քրիստոնեական աշխարհում անթաքույց աշխուժություն է սկսվել Հայոց ցեղասպանության թե ճանաչման և թե Ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ իրենց դիրքորոշման առումով:
Գերմանիայի այս քայլից հետո նման դիրքորոշում է դրսևորելու նաև Մեծ Բրիտանիան: