Կիպրոսի Հանրապետության խորհրդարանն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ սա դիվանագիտական մեծ և կարևոր հաղթանակ էր: Ակնառու է հատկապես այն, որ օրինագիծն ընդունվել է միաձայն, ողջունում եմ Կիպրոսի այս անկողմնակալ և արդարացի որոշումը:
Պաշտոնական Կիպրոսի այս քայլն ընդգծում է երկու պետությունների և մեր ժողովուրդների դարավոր կապն ու բարեկամությունը:
Կարծում եմ, որ երկու երկրների հարաբերությունների զարգացման գործում սա նշանակալի հանգամանք է և նպաստելու է, որ տարբեր հարթակներում համագործակցությունն էլ ավելի ամրապնդվի և զարգանա:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/840089322727913
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել