Փետրվարի 5-ին կայացավ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությամբ հրավիրած խորհրդաժողովը, որը հայկական արդի քաղաքական մշակույթում աննախադեպ իրողություն էր:
Փաստ է, որ խորհրդաժողովը բացառիկ քաղաքական կոնսոլիդացիայի կենտրոն էր, որտեղ հնչեցին կարծիքներ և վերլուծություններ երկրի աղետալի տնտեսական վիճակի մասին ու առաջարկվեցին դրանց լուծման մեխանիզմները: Սպասելի էր, որ նման կայացած և հասարակական մեծ ռեզոնանս ստացած քաղաքական միջոցառումը որոշ գործիչների մոտ մտքի բարբաջանքի առիթ կդառնար: Խոսքս վերաբերվում է հասարակության կողմից որակված փուչիկ Կարենին, ում «կրակոտ» տխրահռչակ միջոցառումները բազմիցս են դրսևորել գործչի և մարդկանց հանդեպ անպատասխանատվության առկայությունը:
Ամեն անգամ փորձում եմ չարտահայտվել, երբ կայացման ճանապարհին մշտապես դոփող քաղաքական գործիչները մտքի գոհարներ են արտաբերում:
Ավագյանական ինքնակայացման այս մեթոդն իրոք զավեշտ առաջացնող է:
ՀՀ Զինված ուժերում սեփական հայրենիքի առաջ պարտքը չտված, բայց այլ «ծառայություններ» մատուցողին հիշեցնեմ, որ պետք է գործով զբաղվի:
Նման, թեկուզ և ոչ նշանակալից գրառումները հուշում են, որ իշխանական խուճապն ակնառու է, և մենք ճիշտ ուղու վրա ենք:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/812072655529580?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել