Երեկ, ցավոք սրտի, ֆեյսբուքում հանդիպեցի մի երիտասարդի, ով, լինելով մի տխրահռչակ հասարակական կազմակերպության ղեկավար, փորձում էր ինքնահաստատվել և իրեն փի առ անել` այս տարվա ընթացքում ծառայության ժամանակ հերոսաբար զոհված հայ զինվորների անուններով... Իր «դափնիներն» այնքան քիչ էին երևի, որ նա ցինիկաբար հանդես եկավ նրանցից մեկի անունով մայրաքաղաքում փողոց անվանակոչելու «նախաձեռնությամբ»՝ մոռանալով, որ կան նաև այլ արժանի հայորդիներ, որոնք զոհվել են այս տարի, կամ թե` ինչու՞ զոհվել։ Կան երիտասարդ հերոսներ, ովքեր ստացել են վնասվածք և մեզ հետ են, կարիք ունեն մեր ջերմության և աջակցության, ապա թե ինչի է պետք այսպիսի ջոկողություն... Սակայն զավեշտն այն է, որ Քաղաքապետարանի կողմից համատասխան փաստարկներ ստանալու համար այդ երիտասարդը դիմում է պաշտպանության նախարարություն` «հանուն հայրենիքի հերոսության» երաշխավորության համար... Բնական է, որ գերատեսչությունը չէր կարող տալ նման մի երաշխավորագիր մեկ անձի վերաբերյալ, քանի որ նման կերպ կարող էր վիրավորել սահմանների պաշտպանության ժամանակ մյուս զոհված զինծառայողների ընտանքիներին և ոչ միայն նրանց, և մերժեց... Եվ դա երիտասարդին քիչ էր` ինքնակայացման մոլուցքն այնքան շատ էր իր մեջ, որ նա ցանկացավ բողոքի ակցիա կազմակերպել Կառավարության շենքի դիմաց` «պայքարելով հերոսների մոռացության դեմ»... Նման նախաձեռնության կազմակերպիչի մոտ կարելի է ուղարկել կամ հոգեբան, կամ ԱԱԾ աշխատակից, քանի որ առաջանում է հարց` մի՞թե նա չի հասկանում, որ դրանով ստորացնում է «հերոս» բարձր ձևույթը, թե՞ նա անում է դա միտումնավոր, որ ադրբեջանական լրատվամիջոցները փորձեն ևս մեկ անգամ վարկաբեկել մեր պետականությունն ու իշխանություններին՝ ասելով, թե Հայաստանում չեն հարգում հերոսներին, ինչի համար նույնիսի բողոքի ցույցեր են անում։ Սական զավեշտն այն է, որ, երբ անձամբ արտահայտեցի իմ մտահոգությունը, երիասարդը, փոխարեն ընդունի այն, սկսեց փորփորել իմ անձնական էջի ամենամութ անկյունները` իբր ինձ հակահարված տալու համար... Զարմանում եմ նաև որոշ լրատվամիջոցների վրա, թե ինչու՞ այդքան թանկագին ժամանակը և եթերը տրամադրեցին նման անձի... Ես միտումնավոր չեմ հրապարակում այդ երիտասարդի ու նրա ղեկավարած տխրահռչակ կազմակերպության անունը, որպեսզի կրկին Փի Առ չլինի, բայց սրա նմանների տեղը սահմանի ամենաթեժ կետում է, մեր զինվորների նույնիսկ առջևից, որ իմանա, թե ինչ է հերոսը, երբեք չխաղա այդ բարձր կոչման հետ, որ չփորձի ինքահաստատվել ուրիշի ցավով, կամ պարզապես գտնի իրեն այս կյանքում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել