Ոչ իշխանական ուժերի կողմից ներկայացված 12 կետանոց պահանջների վերաբերյալ համատեղ քննարկում ծավալելու կառավարության առաջարկը մերժվեց: Դրանից շատ չանցած՝ վարչապետի մակարդակով հնչեց առաջարկ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու վերաբերյալ քննարկման պատրաստակամության մասին:
Այս վերջին առաջարկի կապակցությամբ ոչ իշխանական ուժերի տարբեր ներկայացուցիչների տեսակետներից երևում է, որ ակնհայտորեն չեն մերժում, փոխարենը նշվում է, որ դեռևս հրավեր չկա: Այս դեպքում, երևակայի, «հրավերը» պետք է հասկանալ կոնկրետ ժամկետի առումով, իսկ ընդհանուր առաջարկի քննարկման գաղափարին մերժողականություն չկա:
Իսկ այն պարագայում, որ 12 կետանոց հայտնի պահանջագրի 10-րդ կետը հենց այդ մասին է` «Ընտրական օրենսգրքում կատարել փոփոխություններ, որոնցով Ազգային ժողովի հաջորդ ընտրությունները կանցկացվեն 100 տոկոս համամասնական ընտրակարգով», ապա վերը նշված հարցի շուրջ քննարկում ծավալելու դեպքում, կարո՞ղ ենք մտածել, որ ոչ իշխանական ուժերի մերժողականությունը «ջրվեց», թե՞ դա պետք է դիտարկել «քաղաքական սեթևեթանքի» տիրույթում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/872251142815327?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել