Ոչ իշխանական ուժերի 12 կետանոց պահանջների վերաբերյալ հանրապետության նախագահի և վարչապետի արձագանքներին համագործակցված քննարկելու առնչությամբ եռյակի ուժերը բացասական երանգավորմամբ արձագանքներ են հնչեցնում:
Նախորդիվ անցկացրած հանրահավաքների ժամանակ եռյակի լիդերները ուղղակի և անուղղակի տեքստով հնչեցնում էին, որ ամեն ինչ կախված է իշխանությունների արձագանքից, այն դեպքում, որ միակ ձևակերպված պահանջները արտացոլված էին 12 կետերի մեջ (նկատի չունեմ կետերի բովանդակությունը, այլ ուղղակի այդ պահանջագրի փաստը):
Այս պահին իշխանության կողմից կա դրական կառուցողական համագործակցային մոտեցում, սակայն եռյակի այս արձագանքը տպավորություն է առաջացնում, որ մերժողականությունը դարձել է բնավորության գիծ:
Հիշեցնեմ, որ կառավարությունը ոչ իշխանական ուժերի 12 կետերի կատարման ժամկետների ավարտին ընդառաջ հանդես եկավ հայտարարությամբ՝ կետերի կատարման և հասցեականության վերաբերյալ: Նախագահի վերջին հայտարարությունից հետո` ևս մեկ անգամ այդ կետերին անդրադառնալու կապակցությամբ, վարչապետը հանդես եկավ հայտարարությամբ՝ կրկին անգամ այդ կետերի կատարման առումով հանդիպել և քննարկել:
Հիմա հարց է ծագում, երբ որ իշխանությունները համագործակցված քայլեր կատարելու կոչ են անում, ապա ընդդիմության նմանատիպ կեցվածքը տակտիկական քա՞յլ է, թե՞ ելքեր չունենալու վարք: Կարո՞ղ ենք ենթադրել, որ այս մերժողական կեցվածքով ընդդիմությունը մտավախություն ունի՝ հանրության մոտ իշխանափոխություն կատարելու իրենց հայտարարությունները դառնան երևակայական ցանկություն կամ հանրահավաքային կենաց:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/866996576674117?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել