Արդեն ակնհայտ է դառնում, որ Հայ ժողովուրդը միայն իր պայքարի, վճռականության և հավատի միջոցով կարող է կերտել ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ: Վերջին ժամանակներում քաղաքացիներից ստանում եմ զանգեր, նամակներ և դիմումներ, որտեղ նրանք իրենց աջակցությունն են հայտնում սկսված շարժման գործում: Սա վկայում է այն մասին, որ Հայ ազգի պայքարի և վճռականության ոգին բարձրացել է:
Այս ամենի այլևս անդառնալի դրսևորումը եղավ հոկտեմբերի 10-ին և հոկտեմբերի 24-ին, երբ Ազատության հրապարակում հավաքված տասնյակ հազարավոր մարդիկ ձայն բարձրացրին, որ իրենք միասին են, և հենց իրենք են իրական ուժը: Հայը ձայն բարձրացրեց ասելու, որ սկսված հզոր շարժումն անկասելի է, այն լի է վճռականությամբ, կամքով և վստահությամբ: Ես վստահ եմ, որ համախմբվածության միջոցով այս միասնական շարժումը հասնելու է ցանկալի արդյունքի, այնպիսի արդյունքի, որի մասին տարիներ շարունակ երազում է Հայ ժողովուրդը:
Սիրելի՛ հայրենակիցներ, եկե՛ք չվախենանք և չնահանջենք այս ազգանվեր գործից, եկե՛ք միասնական ուժերով առաջ տանենք մեր պայքարը, եկե՛ք մեր և մեր երեխաների համար կերտենք ՀԶՈՐ ՈՒ ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/754267571310089?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել