Հոկտեմբերի 10 Հայաստանի նորանկախ ժամանակաշրջանի բացառիկ պահերից մեկն էր:
Հոկտեմբերի 10-ին մեկնարկեց մի գործընթաց, որի վերջնական նպատակն է փոխելու Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրեցօր դժվարացող և անտանելի դարձող կենցաղը:
Հասարակության զգալի մասը զգում է, որ հայտնվել է սոցիալ-տնտեսական անդունդում:
Հոկտեմբերի 10-ի հանրահավաքը մեր վճռականության դրսևորումն էր, որով հաստատակամ ենք վերջ դնելու ժողովրդի օրեցօր վատթարացող կյանքին:
Հանրահավաքից հետո հասարակության մի մասի մոտ կարծիք կա, թե անհրաժեշտ էր հանրահավաքի ժամանակ դիմել այլ գործողությունների:
Սա մեծ պայքար է և ավարտին սպասվում են մեծ փոփոխություններ, իսկ վերջնական հաղթանակ արձանագրելու համար հարկավոր է ժամանակ:
Մենք ունենք գործողությունների ծրագիր, որով էլ պատրաստվում ենք շարունակել մեր համաժողովրդական պայքարը: Շարունակել այնքան ժամանակ մինչև հասնենք հասարակության համար ցանկալի և առաջնային դարձած նպատակներին:
Մենք վճռական ենք, պատրաստակամ պայքարել հանուն ժողովրդի և հանուն մեր երկրի այնքան ժամանակ` որքան կպահանջվի դրա համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/745826808820832
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել