Ազգային Ժողովում մեր գործընկերների հետ նախաձեռնել ենք վաղը՝ սեպտեմբերի 30-ին, արտահերթ նիստ գումարելու մասին գործընթացը: Փաստացի, եթե կոնկրետ գործողություններ չիրականացվեն, ինչպես միշտ, այս անգամ ևս թիրախային խումբ է դառնում փոքր և միջին ձեռներեցության ներկայացուցիչները, ովքեր հարկային «բարեփոխումների» հետևանքով կարող են զրկվել չնչին, բայց սեփական եկամուտից: Մենք ձևավորել ենք աշխատանքային խումբ և այս պահին աշխատում ենք նախնական երկու փաթեթների վրա:
Հստակեցնելով բոլոր իրավական և հարկային դրույթները, ևս մեկ անգամ հիմք ընդունելով առաջատար մասնագետների կարծիքներն ու վերլուծությունները, կներկայացնենք օրենսդրական փոփոխություների այն նախագիծը, որն իրական երաշխիքներ կստեղծի փոքր և միջին ձեռնարկատիրությամբ զբաղվող մեր հայրենակիցների համար՝ ապահով գործելու հարկային դաշտում և կատարել իրենց իրավական պարտականությունները ու միաժամանակ զերծ մնալ հարկային այն ծուղակից, որը պարտադրվում է հայաստանյան ՓՄՁ ոլորտին:
Բոլոր նրանք, ովքեր շահագրգռված են, որպեսզի օրենքում անհապաղ իրականացվեն անհրաժեշտ փոփոխություններ՝ պետք է շարունակեն մեզ հետ միասին պայքարել իրենց իրավունքների համար: ՓՄՁ-ին սպառնացող վտանգը լի է անկանխատեսելի հետևանքներով: Մենք ժողովրդի հետ ենք և իրավական բոլոր հնարավոր մեխանիզմներով անելու ենք ամեն ինչ, որպեսզի խուսափենք արտագաղթի այն նոր ալիքից, որը կարող է ստեղծել ուժի մեջ մտած օրենսդրական փոփոխությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/737630809640432?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել