Քիչ առաջ հանդիպեցինք՝ շրջանառության հարկի մասին օրենքում արված փոփոխություններից դժգոհող փոքր և միջին ձեռներեցներին, ովքեր հուսալքությունից դրդված եկել էին Ազգային Ժողովի դիմաց և օգնություն էին ակնկալում այն պատգամավորներից, ովքեր պաշտպանում են ժողովրդի շահերը:
Փաստ է, որ աղմուկ բարձրացնելով, թե շրջանառության հարկը 3.5%–ից նվազեցվել է 1.5%–ի, իրականում քաղաքացիների համար ստեղծվել է հարկային ծուղակ և իրավական մի շարք նորմերով այն աստիճան է բարդացվել փաստաթղթաշրջանառությունը, որ մարդիկ չեն կարողանում կառավարել՝ առանց այն էլ իրենց փոքր բիզնեսը, խոսքը վերաբերում է՝ տոնավաճառների, փոքրիկ կրպակների և ,առհասարակ, ՓՄՁ ոլորտի յուրաքանչյուր ներկայացուցիչներին, ովքեր պատրաստակամ են հարկային դաշտում գործունեություն ծավալելու: Անթույլատրելի է քաղաքացուն գցել հուսալքության և հուսախաբության գիրկը: