Մարգինալությունից դուրս գալու համար ծրագրային խոսք է պետք ներկայացնել, այլ ոչ թե հայհոյանք: Քաղաքական գործիչը վերարտադրում է ոչ թե փողոցային, այլ քաղաքական մշակույթ: Իսկ հակառակ դեպքում նա չի կարող կոչվել քաղաքական գործիչ:
Նախօրեին տեղի ունեցավ ոչ իշխանական եռյակի հանրահավաքը Աբովյանում: այն ժամանակ դեռ որ քառյակ էին, որոշվել էր, որ մարզային հանրահավաքները պետք է սկսեն Գյումրիից և Վանաձորից: Հետո, որ դարձան եռյակ, մարզային հանրահավաքները մեկնարկեցին Աբովյանից, թե ինչու հենց Աբովյանից, կարող ենք ենթադրել...
Ինչևէ, այս հանրահավաքային մեկնարկը ինտրիգային ու սկանդալային դարձնելու, ինչպես նաև ավելի շատ ուշադրություն գրավելու համար ՀԱԿ ներկայացուցիչները իրենց պահում էին ոչ թե քաղաքական գործչի, այլ փողոցային «գործչի» նման: Փողոցային վարքը եթե տեղափոխվում է հանրահավաքի հարթակ, ապա նշանակում է, որ մարդիկ ասելիք չունեն, այո, հանրահավաքի հարթակից նման ձևով իրեն պահող գործիչը չի կարա ասելիք ունենա: Հարցրեք ցանկացած հոգեբանի, եթե մարդը հայհոյում է, ապա նրա մոտ ասելիքի քաղց կա, ասելիքի դեֆիցիտ, ինչպես նաև ինքնահաստատման բարդույթ:
Ամենայն հարգանքով եմ վերաբերվում առաջին նախագահին, բայց դուք ձեր պահվածքով առաջին հերթին հայհոյում եք հենց Լ.Տեր-Պետրոսյանին, այլ ոչ թե ձեր նշած մարդկանց:
Փաստորեն քաղաքական գործիչների ստրատիֆիկացիա գոյություն ունի, ինչպես խորհրդային միության գործարաններում,
«քաղաքական բանվորներ», որոնք անում են աշխատանք, որոնց լեքսիկոնը հայհոյախառն է,
«քաղաքական մասնագետներ», որոնք իրենց գործի գիտակն են հազվադեպ են հայհոյում գործի բերումով,
«քաղաքական վարպետներ», որոնք իրոք իրենց գործի վարպետներն են: Ու երբեք բանվորը ուստա չի դառնա, այնպես, ինչպես բոշան` փաշա: Ձեզ կարգի հրավիրեք նոր ներկայացեք քաղաքացիների առաջ, հակառակ դեպքում, դուք ոչ միայն ձեզ, այլ նաև քաղաքացիներին չեք հարգում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/834594239914351?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել