Այն որ քառյակը 12 կետեր կազմեց ու տվեց կառավարությանը ու հետն էլ ժամանակ տվեց դա իրականացնելու համար, արդեն կայացած փաստ է, այն որ այդ ժամկետը մոտենում է ավարտին դա էլ է ակնհայտ, այն որ ուժերը հայտարարել էին, որ կետերի չկատարումը առիթ է հանդիսանալու հուժկու հանրահավաքների ու թեժ աշունների, հայտարարությունների մակարդակում բազմիցս լսել ենք: Այսօր քառյակի, կներեք, եռյակի, հանրահավաքի օրը արդեն պարզ է` հոկտեմբերի 10-ին, ԵՏՄ գագաթաժողովի օրը: Թե ինչու այդ օրը, դա խոսակցության այլ թեմա է: Հանրահավաքը, հանրահավաք, սակայն օրակարգի հարցով դեռ որոշակիության դեֆիցիտ կա, իսկ որոշակիությունն էլ պարզ կլինի մարզային մինի հանրահավաքներից հետո, այսինքն` կայցելեն մարզեր, կլսեն ժողովրդին, այնուհետև միասնական օրակարգ կգտնեն, որից հետո քայլերի ճանապարհային քարտեզն արդեն կլինի բացահայտ իրականություն: Հարց է առաջանում` բա ինչ եղան էն 12 կետերը, որ օրակարգի խնդիր կա:
Սակայն մեր մեջ ասած, այս պարագայում, ոչ թե օրակարգի կամ 12 կետերի հարց է լուծվում, այլ մարդիկ պարզ ասում են, սահմանադրական բարեփոխումներին են դեմ, որի հիմնավորումը համակարգային բարեփոխումներն են: Լավ, որոնք են այդ համակարգային բարեփոխումները, որ անընդհատ հնչեցվում է ու ոչ մի անգամ չի մանրամասնվում, ծրագիր չի ներկայացվում, ավելի շատ նման է «ցանկանում եմ երջանկություն» մաղթանքին, որը ոչ մեկ այդպես էլ լիարժեք չբացատրեց, որն է այդ երջանկությունը:
Ինչևէ` մենք էլ ենք ուզում համակարգային բարեփոխումներ, սակայն հակափաստարկները պետք է լինեն հնարավորինս համոզիչ, այլ ոչ կենացային մակարդակում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahagnavan/posts/833601140013661?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել