Այսօր Հայաստանում նշվում է քաղաքացիական հասարակության օրը, որը հաստատված է դեռևս 1989 թվականից: Հանրապետությունում քաղաքացիական հասարակությունը դեռևս ձևավորման փուլում է և կարող ենք փաստել, որ ազատ ու անկախ Հանրապետություն ունենալն ավելի դյուրին էր, քան երկրում կայացնել քաղաքացիական հասարակությունը: Նույն համատեքստում չեմ կարող չառանձնացնել այն հաղթանակները, որոնք տոնեցինք ի շնորհիվ քաղաքացիական հասարակության միասնականության ու համախմբվածության արդյունքում: Միայն այն փաստը, որ հասարակությունն արթնացել ու տեր է կանգնում իր իսկ որոշումներին՝ կլինի դա բողոքի ակցիաների, ցույցերի, երթերի տեսքով, արդեն իսկ վկայում է այն մասին, որ ամեն ինչ դեռ վերջնականապես կորած չէ և մոտ է այն օրը, որ մեր հանրապետությում կկայանա քաղաքացիական հասարակությունն ու ժողովրդավարությունը կամրապնդվի ազատ, անկախ ու բարգավաճող Հայաստանի Հանրապետությունում:
Մենք միշտ կանգնած ենք եղել մեր հասարակության, մեր քաղաքացիներին և մեր կուսակցական ընկերների կողքին: Մեզ միավորում են արդար գաղափարներն ու մարդկային արժեհամակարգը:
Թույլ չենք տալու իշխանական դիրքը չարաշահողներն անել այն, ինչ ցանկանում են: Մենք ուժեղ ենք, միասնական և պատրաստ ամեն պահի արժանի հակահարված հասցնելու նրանց, ովքեր կխախտեն հասարակության, ժողովրդի ու առավել ևս մեր կուսակից ընկերների իրավունքները:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/732712303465616?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել