ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նորից հայտարարություն են տարածել, նորից կողմերին զսպվածության կոչ են արել` հորդորելով հարգել հրադադարի պայմանագիրը:

Որպես միջնորդ չեզոքություն պահպանելուց զատ անհրաժեշտ է նաև այդ հորդորը հղել թիրախային կերպով ոչ թե օդի մեջ: Այսինքն` հորդորել ու պահանջել այդ զսպվածությունը հրադադարի պայմանագիրը խախտող ադրբեջանական կողմից, այլ ոչ թե կողմերից հավասարապես: Դիվերսիան Ադրբեջանն անի, Հայաստանին զսպվածության կոչ անե՞ն: Հերիք եղավ հոգնեցրին արդեն այս երկակի ստանդարտները:

ՀԱՐՑ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին, ու Անջեյ Կասպրչիկին: Ի՞նչ է նշանակում զսպվածության կոչը կողմերին հավասարապես: Այսինքն Ադրբեջանը պետք է արհամարհի այդ զսպվածությունը հայերը շատ զուսպ դիմավորեն դիվերսանտներին, ու մի բան էլ թեյ հյուրասիրե՞ն:

Ի գիտություն Ադրբեջանի ու համանախագահների, որքան ադրբեջանական ասպատակությունները ակտիվանան Հայկական բանակը պատժելու է օրենքի ամբողջ խստությամբ: Ու այդ «զորացրված» կոչերն այդ ժամանակ դառնում են անիմաստ: «Դե բան էր ասեցինք» ոճի մեջ:

Նախ Ադրբեջանը պետք է զսպվի, պարտավորվի հարգել իր խնդրանքին, աղաչանքին ընդառաջ կնքված հրադադարի պայմանագիրը, ոչ թե Հայաստանը, հարգելի համանախագահներ:

Եվ վերջապես` հիմա եթե Ադրբեջանում հարսանեկան առաջին գիշերվա «փորձությունից» հետո պարզվի, որ հարսներն աղջիկ չեն, էլի հայերին ու ադրբեջանցիներին հավասա՞ր են զսպվածության կոչ անելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել