Երեկ ողջ օրը գտնվել եմ Վարդենիսում, առավոտ վաղ «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կամավորների հետ բարձել ենք մոտ քսան բեռնատար մեքենաները և հրատապ կարգով օգնություն հասցրել փոթորիկից տուժած հազարավոր մարդկանց: Տների տանիքների վերանորոգումը անմիջապես կարելի է սկսել: Վիճակը, իրոք, աղետալի էր: Մեր հայրենակիցները, բառիս բուն իմաստով, անօգնական ու հուսահատ վիճակում էին: Տեսնել էր պետք հազարավոր մարդկանց անկեղծ հուզմունքը, երբ օգնությունը տեղ հասավ: Խոսքից գործ` պահանջվեց ընդամենը մեկ օր: Վերադառնալով Երևան` ես տեսա, որ որոշ լրատվամիջոցներով լուրեր են տարածվել, թե իբր ժողովուրդը հրաժարվել է ընդունել օգնությունը` ինչ-ինչ անհեթեթ պատճառաբանությամբ:
Ես հիմա գրում եմ, ոչ` որպես պատգամավոր, ոչ` որպես ԲՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար, այլ որպես սովորական հայ, ով մի քանի տասնյակ կամավորների հետ մի ամբողջ օր շինանյութ է բարձել, հասցրել Վարդենիս, բաժանել մարդկանց, կիսել նրանց թե տխրությունը, թե ուրախությունը, տեսել թե հուսահատության, թե հույսի արցունքներ:
Այդ «Գեբելսյան քարոզչամեքենայի» տերերը ուղղակի հիվանդ մարդիկ են: Բան ու գործ թողած՝ զբաղված են սուտ հորինելով ու տարածելով: Փոխանակ գործ անեն, այս մարդիկ զբաղված են ուրիշի արածները սուտ լուրերով վարկաբեկելով: Դրա համար էլ երկիրը այս վիճակում է:
Կարծում եմ՝ հետևությունները պետք է անի ժողովուրդը, որքան արագ, այնքան լավ բոլորի համար:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/694021320668048?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել