Սերժ Սարգսյանի թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական՝ արտահաստիքային «խոսնակների» մտքերից կարելի է ենթադրել, թե նա պահանջում է, որ հասարակությունն օր առաջ պահանջի իր հրաժարականը, և այն էլ՝ անհապաղ: Քառյակի հրապարակած 12 կետերից հետո Սերժ Սարգսյանը կրկին հայտնվեց խաղից դուրս վիճակում՝ իր Սահմանադրական բարեփոխումների հետ միասին: Այդ պատճառով էլ Շարմազանովից սկսած՝ միչև առաջինէյեմական հաճախորդներ՝ միասնաբար, խիստ ռադիկալ դիրքերից քննադատում են Քառյակի հրապարակած 12 կետերը՝ պնդելով, թե դրանք ոչ այնքան սուր են, քանի որ այնտեղ չկա Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Մյուս՝ շարմազանովական հայտնի պնդումը, թե Քառյակը Ազատիչի սահմանադրական բարեփոխումների մասին չունի միասնական տեսակետ, արտահայտում է հենց այն հիմնական վախը, որն այսօր առկա է Բաղրամյան 26-ում, քանի որ նախագահի աթոռը զավթած անձը հստակ գիտակցում է, որ այս հարցում միայնակ մնալու դեպքում «խիյարը թարս է բուսնելու», ու շատ արագ է բուսնելու: Իշխանական քարոզչամեքենան նաև փորձում է հասարակական-քաղաքական քննարկման առարկա դարձնել «Վերջին բոլշևիկի» նախաձեռնած սահմանադրական բարեփոխումները, ինչի համար այս կամ այն կերպ փորձում է օգտագործել բազմաթիվ հին ու նոր, հայտնի ու անհայտ հաճախորդների: Հրապարակ նետելով խուճուճ սցենարներ ու կանխատեսումներ՝ Սերժ Սարգսյանը փորձում է հասարակության ուշադրությունը շեղել իրական թիրախներից և ընթացող քաղաքական գործընթացների հանդեպ անտարբերություն սերմանել: Իշխանական այս բուռն արձագանքները փաստում են, որ Ազատիչը սթափ գիտակցում է, որ իրեն տրված է շատ քիչ ժամանակ՝ մինչև միասնական հրապարակի ձևավորումը, ինչից հետո նրան կմնան հաշված ժամեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել