Նորսուլթան Նազարբաևի ԲԼԹ հայտարարությունը հարցեր է առաջացնում, որոնք վաղ թե ուշ քննարկվելու են տարբեր մակարդակերում:
Հարց 1. Նազարբաևի բարձրաձայնած ու կարևորած սահմանային հարցը նաև այլ հարցեր են առաջացնում՝ կապված Ղրիմի, Հարավային Օսիայի ու Աբխազիայի հետ:
Հարց 2. Նազարբաևի հայտարարությունը ինչո՞վ է տարբերվում Թուրքիայի՝ Հայստանի հետ հարաբերությունները կարգավորելու դիրքորոշումից:
Հարց 3. Այս նոր ձևավորվող կառույցում Ադրբեջանը որպես ի՞նչ է հանդես գալիս: Կարո՞ղ ենք ենթադրել, որ Ադրբեջանը ՄՄ-ի լատենտ անդամ է: Հակառակ պարագայում ՄՄ-ի հետ կապ չունեցող երկրի ղեկավարի նամակը չէր կարող որոշիչ լինել անդամակցող երկրի նկատմամբ պայմաններ դնելու հարցում:
Հարց 4. Վրաստանն ու Ուկրաինան նամակներ չե՞ն ուղարկել Նազարբաևին, որպեսզի ընթերցի, Ռուսաստանի՝ ինչպիսի սահմաններով անդամակցելու վերաբերյալ: (Նազարբաևի մոտ ընթերցելը լավ է ստացվում):