Զավեշտ, որը վտանգում է Ազգային Ժողովի հեղինակությունը և կարող է մեր գործընկերների համար ընկալվել որպես դիրքորոշում և արհամարանք:
Դեռևս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողվի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով և բյուջեում գումարի սակավությամբ, ինչին ,բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:
Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում՝ ընդանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական և ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:
Թերևս ավելորդ է ներկայացնել դրա կարևորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո: Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես և գործընկերներս ՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ տեղեկացրեցին, որ Ազգային Ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել և աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:
Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին, ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի: Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ է դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային Ժողովի վարկանիշը՝ մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են ընդանում, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էր ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ և ուշադրություն՝ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ-Պետերբուրգում:
Հ.Գ. Բոլոր հետևությունները թողնում եմ Ձեր դատին