Տարիներ շարունակ մենք ականտեսն ենք եղել և ականատեսն ենք լինում կառավարության՝ ոչ արդյունավետ գործունեության: Մասնավորապես, այս տարիների ընթացքում կառավարության անարդյունավետ գործունեությունը, արտագաղթը, գործազրկության աճող տեմպերը, աղքատության՝ 40% հասնող շեմը և այն մեծ անվստահության շեմը, որ մեր հասարակության առջև է ծառացած, այլևս քաղաքական ուժերին մտածելու և մտահոգվելու տեղիք են տալիս: Տևական ժամանակ է, ինչ 4 խորհրդարանական ոչ իշխանական ուժերը արդյունավետ համագործակցում են և գործունեություն են ծավալում: Շուտով այս համագործակցության գործնական ծիլերին բոլորը ականտես կլինեն:
Ուզում եմ մեկ անգամ ևս հայտարարել, մասնավորապես, այն ինչ օրեր առաջ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ասաց՝ համագործակցությունը լինելու է տարբեր հարթություններում, մեծամասամբ ներգրավված են լինելու նաև երիտասարդներ:
Ցանկանում եմ կոչով հանդես գալու մնացած 3 քաղաքական ուժերի, երիտասարդական կազմակերպություններին` ՀԱԿ Երիտասարդական միությանը, ՀՅԴ երիտասարդական միությանն ու «Նիկոլ Աղբալյան» երիտասարդական միությանը, Ժառանգություն կուսակցության «Հայք» երիտասարդական-ուսանողական միավորմանը, համախմբվել, ձևավորել միասնական գործնական օրակարգ, որտեղ ամփոփվելու են ներկա խնդիրները և դրանց լուծման ուղիները: Մենք միասնական ենք, հասարակությունը սպասում է մեր միասնական գործողություններին և այս բարձր ամբիոնից միևնույն ժամանակ կոչ եմ անում՝ բոլոր այն քաղաքացիներին, ովքեր նստած են իրենց բնակարաններում, հասարակական միավորումներին, մարդկանց, ովքեր մտահոգ են այսօրվա և վաղվա օրով, համախմբվեն մեր միասնական գործին, որ կարողանանք միասնական գործունեություն ծավալել և մեր ուզած փոփոխությանը հասնել: Մենք կարող ենք սա կազմակերպել միասին, և ավելի քան համոզված եմ, որ հասարակությունը սպասում է մեր կտրուկ գործողություններին:
Մենք ունենք երազանք՝ տեսնել Հայասատանի Հանրապետությանը բարգավաճող:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել