Ներքաղաքական կյանքը վերջին շրջանում հագեցած է նորանոր զարգացումներով: Ողջունելի է, երբ ժողովրդի մեջ նկատվում է սեփական երկրում սեփական ձեռքերով բարեփոխումներ կատարելու մղումը:
Քաղաքացիները հոգնել են խաբված ու անտեսված մնալուց և արդեն իսկ վստահ քայլերով պայքարում են քաղաքական դատարկախոսների և նրանց կողմից իրականացվող գործառույթների դեմ:
Այն երիտասարդները, ովքեր համախմբվել են ընդանուր գաղափարի շուրջ և միասնական իրենց դժգոհությունն են հայտնում երկրի ներսում կատարվող իրադարձությունների մասին, հույս է արթնացնում, որ ամեն ինչ դեռ կորած չէ, և մենք ԴԵՄ ենք այս անօրինություններին:
Մենք կանգնած ենք իրենց արդարացի պահանջը հայտնող երիտասարդների կողքին և միահամուռ ուժերով հասնելու ենք նրան, որ ժողովրդին ազատենք բոլոր այն ժամկետնանց քաղաքական գործիչներից, որոնք շարունակում են պղտորել մեր իրականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/enfiajyan/posts/638228782913969?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել