Tert.am-ը գրում է.
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր 1,5 ժամ տևած քննարկումից հետո, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններն ընդունել են ԱԺ կոալիցիայի առաջարկը՝ գազային հանձնաժողովի վերաբերյալ, «Հայ ազգային կոնգրեսն» ու «Ժառանգությունը» դեռ պետք է քննարկեն խմբակցություններում ու վաղը պատասխանեն:
«Հայ ազգային կոնգրեսն» խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ կոալիցիան հընթացս փոխել է հանձնաժողովի վերաբերյալ իր առաջարկները։
«Հանրապետական մեծամասնությունն էականորեն փոխեց հենց նոր իր առաջարկները, և այս պահին մենք ոչ մի պատասխան չունենք»,- ասաց Լևոն Զուրաբյանը։
«Պարզվում է ո, որ հիմա հանձնաժողովը, ի տարբերություն ներկայացված առաջին նախագծի, էական սահմանափակումներ են մտցնում հրապարակայնության վրա»,– բացատրեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



