Եվրոպան պետք է հասկանա, եթե Ուկրաինան մասնատվի` մասնատման խնդրի առջև են կանգնելու մի շարք եվրոպական պետություններ, որոնք երկրորդ աշխարհամարտից հետո սահմանային լուրջ խնդիրներ ունեն միմիանց հետ և ի պատասխան արևմուտքի Ուկրաինան մասնատելու քայլերի Ռուսաստանը փորձելու է մասնատել եվրոպական այդ պետությունները:
Վերջին տարիներին արևմուտքը կարողացավ հեղափոխություններ իրականացնել հյուսիսային Աֆրիկայում, բայց Սիրիայում վերջնական արդյունքի հասնել չկարողացավ:
Ուկրաինան յուրօրինակ մրցադաշտ է դառնում արևմուտքի և Ռուսատանի համար սեփական քաղաքական կշիռը և սեփական աշխարհագրական բևեռի ուժը ցուցադրելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել