Emedia.am-ը գրում է.

Կիևում արդեն մի քանի ամիս է, ինչ հանգիստ չէ և իրադարձություններն ու զարգացումները հաջորդում են մեկը մյուսին:

Շատերի համար այս ամենն անհասկանալի քաղաքական տեղաշարժերի շարան է, որն առաջին իրապես այդպես է, սակայն դրա հիմքում ընկած են ուկրաինական՝ «ազգային պետական» մտածողությունից զուրկ պետական ապարատով պայմանավորված պատճառներ: Իհարկե, ամենօր միջազգային ԶԼՄ-ներով տարածվող զոհերի ու բախումների մասին լուրերը շեղում են երրորդ կողմի ուշադրությունը հաճախ քիչ կարևոր թվացող շեշտադրումներից, սակայն դրանք կան ու հիմնային՝ էական դեր ու ազդեցություն ունեն գործընթացի պատճառների ու հետևանքների վրա: 

Գործող նախագահ Վիկտոր Յանուկովիչն, ով 2010 թվականին երկրորդ փուլի արդյունքներով կարողացավ հաղթել հիմնական մրցակից Յուլյա Տիմոշենկոյին (այժմ քաղբանտարկյալ), մեծ հաշվով չի ներկայացնում ամբողջ Ուկրաինայի շահերը: Միայն այն, որ Ուկրաինայում տեղի ունեցավ երկրորդ փուլ, արդեն ակնառու հիմնապատճառ է ենթադրելու, որ նախ ուկրաինացիները միակարծիք չեն թե ով և ինչպես պետք է իրենց ղեկավարի ու ընդհանրապես, արդյո՞ք բոլոր «Ուկրաինայի քաղաքացիները» միևնույն պատկերացումներն են Ուկրաինայի ապագայի մասին:


/2010 թվականի Ուկրաինայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքները: Յանուկովիչին ձայն տված շրջանները/

Ուկրաինան միատարր չէ ու ռուս ազգաբնակչության գործոնն այնտեղ հստակ արտացոլվեց հենց ընտրությունների ընթացքում: Կենտրոնական և Արևմտյան շրջանները, որտեղ ապրողներն ունեն տարբեր քաղաքական հայացքներ ու ընդդիմադիր ուժերի առումով բավականին տարակարծիք են, չկարողացան 2010 թվականին հաղթական ավարտի հասցնել հենց ուկրաինացի ազգաբնակչության պատկերացումներն Ուկրաինայի ապագայի մասին հանձին Յուլյա Տիմոշենկոյի: Արդյունքում ստացվեց այնպես, որ ռուսաբնակ արևելյան շրջաններն ընտրեցին «Ռեգիոնների կուսակցության» թեկնածու Վիկտոր Յանուկովիչին: Ոչ մեկ անգամ ընդդիմադիր ԶԼՄ-ները ծավալուն քննարկումների առարկա էին դարձրել այն հանգամանքը, որ Յանուկովիչն իր նախընտրական քարոզարշավը կազմակերպել է ռուսամետ ուժերի ֆինանսավորմամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել