Aravot.am-ը գրում է.
«Մայդանում հավաքվածների առաջին պահանջը Յանուկովիչի հրաժարականն է»,-այսօր «Իրադրությունը Ուկրաինայում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց Ինտերնյուս-Ուկրաինայի լրագրող Անատոլի Մարցինովսկին: Քաղաքացիական ակտիվիստ Դմիտրո Կրիկուն փաստեց, որ Ուկրաինայում ազդեցիկ լրատվամիջոցները հիմնականում չեն գտնվում իշխանության ձեռքում:

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը հարց բարձրացրեց, թե Ուկրաինայում վերջին բռնկումները արդյոք Յանուկովիչի անձնական և ինքնուրույն որոշո՞ւմն են, թե՞ Կրեմլի կողմից ուղղորդված, Դմիտրի Կրիկուն պատասխանեց, որ «Յանուկովիչը կարող է իր հույսը դնել ռուսական իշխանության վրա»: Ինտերնյուս-Ուկրաինայի լրագրող Անատոլի Մարցինովսկին ներկայացրեց իրավիճակը Մայդանում, թե ինչպես են ոստիկաններն ու ուժային կառույցները փորձում շրջափակել ցուցարարներին ու ասաց, որ շուտով սպասվում է «կուլմինացիա». «Կուլմինացիան կլինի այն, որ իշխանությունը կփորձի մաքրել Մայդանը»: Անատոլի Մարցինովսկին տեղեկացրեց նաև, որ ուժային կառույցների համար լրագրողները թիրախային են, նա նշեց, որ բռնության են ենթարկվել ոչ միայն ընդդիմության, այլև անկախ և իշխանական թևի լրագրողները: Դառնալով ԱՄՆ-ի և Եվրոպայի դիրքորոշմանը` Անատոլի Մարցինովսկին ասաց. «ԱՄՆ-ի դիրքորոշումը Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ Մայդանում հավաքվածների տեսանկյունից ավելի ընդունելի է, քան Եվրամիության դիրքորոշումը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



