1in.am-ը գրում է.
Վրաստանի պատվիրակությունը վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ փետրվարի 22-ին պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին կառավարության նիստին հայտարարել է Ղարիբաշվիլին:
Վարչապետի խոսքով՝ Վրաստանի նոր կառավարության համար սա առաջին այցն է ԱՄՆ բարձր մակարդակով, և այս այցը շատ մեծ կարևորություն ունի:
Վրաստանի պատվիրակությունն ԱՄՆ-ում կմնա մինչև մարտի 1-ը: Պատվիրակության կազմի մեջ մտնում են նաև էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար, արտգործնախարար Մայա Փանջիկիձեն, նրա տեղակալ Դավիդ Զալքալիանին, եվրաինտեգրման հարցերով պետական նախարար Ալեքսի Պետրիաշվիլին և այլք:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/regional_georgia_252461.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



