Հարգելի խորհրդարան, ինչպես տեսնում ենք, ժամանակակից ծաղրածուների IQ –ն այդքան բարձր չէ, որքան նախկինում թագավորները պահում էին, որպեսզի նրանց զվարճացնեին և նրանց կամայականությունը կամ նրանց հաճոյանային:
Չէի անդրադառնա այս ամենին, շատ ավելի կարևոր դեպքերի մասին էի ուզում խոսել, բայց այնուամենայնիվ պետք է անդրադառնամ:
Հարգելի Կարեն Ավագյանին, ով նաև հանդիսանում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի պատասխանատուն, ղեկավարը, և մի փոքր թվերով խոսեմ և աճպարարությունը արդեն իսկ ակնհայտ կլինի, ում կողմից է իրականցվում: Հայտնի հիմնադրամի կողմից տնօրինվում է շուրջ 518.000.000 մլն դրամ՝ երիտասարդական քաղաքականություն իրականցնելու համար, այնինչ պետական երիտասարդական քաղաքականությանը հատկացվում է շուրջ 180.000.000 մլն դրամով պակաս գումար: Հարց է առաջանում, այդ որտե՞ղ է այս գումարների հատկացումը: Եթե նկատում եք, սա վիրավորանք չէ, սա ընդամենը փաստեր են, լավ կլիներ, որ տղամարդկություն ունենար կամ տղային վայել ձևի մեջ, եթե մի բան էլ ասում է մնար պատասխանը լսեր: Այս ամենից բացի շուրջ 122 հոգի աշխատողներ են պահվում վերոնշյալ հիմնադրամում, 122 հոգի ինչ են անում հիմնադրամում, ինչի ոչ մի տեղ չի արտացոլվում, թե այդ122 հոգին ինչով են զբաղվաց և ամենազավեշտալին 119,000,000 դրամ աշխատավարձ են ստանում այդ 122 հոգին: Հարցեր, որոնց պատասխանը դժվար թե կարողանան տալ կամ էլ միգուցե աճպարարական մի հնարքից կօգտվեն:
Այնուամենայնիվ, ըստ էության, հիմա անդրադառնամ հայտարաությանս: 2006թ.-ից սկսած «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի միջոցներով շուրջ 8 տարի արդեն ,իսկ ուսանողների միջազգային օրը իրական տոն է դարձել ուսանողների համար, սպասված տոն է դարձել և հազարավոր ուսանողներ կարողանում են այդ օրը տոնել արժանավայել, ինչպես նաև սոցիալապես անապահով և ուսման մեջ առաջադիմություն ունեցող՝ անկախ կուսակցական պատկանելիությունից, ուսանողները ստանում են անվանական կրթաթոշակներ:
Տարիներ շարունակ այս ծրագիրը իրականացնելուց հետո մտահաղացում առաջացավ ուսանողների և կազմակերպիչներիս մոտ, որպեսզի օրը Տոների և հիշատակների օրենքում ամրագրել որպես հայ ուսանողի օր, որպեսզի նաև օրենքով պաշտպանված լինեն ուսանողները և այդ օրը նաև զանգվածային միջոցառումներ կազմակերպվեն: Այնուամենայնիվ պետք է անդրադառնան, կառավարությունը շատ հավատարիմ մնաց իր սկզբունքներին և ինչպես միշտ ԲՀԿ-ի կողմից ներկայացաված առաջարկությունը ստացան համապատասխան աճպարարական լուծումներ…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել