ՀՀ Ազգային Ժողովի կանոնակարգ օրենքի 35 հոդվածի համաձայն` այսօր Խորհրդարանում հարց բարձրացրեցի, որը մասնավորապես ուղղված էր ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին՝ պարզաբանման պահանջով, թե ի՞նչ հիմքերով էր աշխատանքից ազատել նույն նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Այս աղմկահարույց խնդիրն այդպես էլ կոնկրետ պատասխան չստացավ, ուստի այսօր Ազգային ժողովում հարցս ուղղեցի անձամբ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարին, որով նախարարը հնարավորություն կստանար անձամբ վերջնականապես պարզաբանում մտցնել հարցի շուրջ, ինչը չարեց` խուսափելով անձամբ հարցիս պատասխանելուց. առավել զավեշտալի էր, որ հարցիս պատասխանեց կառավարության աշխատակազմի ղեկավարն, այն ինչ, հարցս հասցեագրված էր անձամբ նախարար Վարդանյանին և ավելի կոմպետենտ անձ, քան նա է, չկա: Այնուամենայնիվ, հարցիս չտրվեց կոնկրետ պատասխան, թե իրավական ի՞նչ հիմքով է աշխատանքից ազատվել աշխատակազմի ղեկավարը:
Տեղեկացնեմ, որ Վահե Էլոյանի հետ զրույցում նա անձամբ նշեց, որ իր կողմից աշխատանքից ազատվելու դիմում չի ներկայացվել:
Փաստացի, եթե առկա է հրաժարականի դիմում, ինչպես այդ մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց Յուրի Վարդանյանն, ապա ո՞ւր է այդ դիմումը, ինչո՞ւ նախարարն այն չի ներկայացնում հանրությանն ու պատգամավորներին, երբ դրա մասին բարձրաձայնվում է խորհրդարանում: Պատասխանը մեկն է` նախարար Յուրի Վարդանյանը ստում է. խոսքերիս ապացույցը Ձեզ ներկայացվող ՀՀ Կառավարության հունիսի 6-ի նիստի ժամանակ արված ձայնագրությունն է, որը ներկայացնում եմ Ձեզ, որտեղ նախարարը հայտարարում է ստացել է հրաժարականի դիմում, մինչ դեռ դիմումը մինչ օրս ոչ ոք չի տեսել:
Կից նյութն` այստեղ