168.am-ը գրում է․
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախօրեին Ազատության Նախագահական 18 մեդալ է շնորհել հանրային ու քաղաքական ակտիվություն ունեցող գործիչների:
Ինչպես նշում է «Նյու Յորք Թայմզ»– ը, մեդալակիրների թվում են նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, բիզնես մագնատ Ջորջ Սորոսը, խոշոր ներդրոզ Դեյվիդ Ռուբենշտեյնը, բնապահպան Ջեյն Գուդոլը, ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին, դերասաններ Մայքլ Ջեյ Ֆոքսն ու Դենզել Վաշինգտոնը, Vogue-ի գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը։
Ըստ լրատվամիջոցի` սրանով 82-ամյա նախագահը ուղերձ է հղում հաջակցություն ժողովրդավարական կարգի, որը, նրա խոսքով, վտանգված է Թրամփի վերընտրմամբ:
«Եկեք հիշենք, որ մեր սուրբ ջանքերը շարունակվում են, և շարունակելու համար, ինչպես մայրս կասեր, մենք պետք է պահպանենք հավատքը»,֊ասել է Ջո Բայդենը միջոցառման ավարտին։
Հիշեցնենք` այս մեդալը համարվում է Միացյալ Նահանգներում բարձրագույն քաղաքացիական պարգևը։