Սա բավական հետաքրքիր ցուցանիշ է, որն ինչ-որ տեղ կարող է հուսադրող լինել՝ հաշվի անելով Հայաստանի վիճակը: Սա առնվազը պետք է նշանակի, որ հայ հանրությանը մոլորեցնել ոչ միայն չի ստացվի, այլև նման փորձ անողների համար կարող են լինել լրջագույն հետևանքներ: Օրինակ՝ հայտնի է, որ Թևանյան Անդոն գարնանը ծրագրում է շոու բեմադրել երևանյան փողոցներում՝ Նիկոլին մատ անելու խոստումով: Նա այդ ուղղությամբ հստակ աշխատանքներ է տանում, մասնավորապս, քարոզչական դաշտում՝ թիրախավորելով ընդդիմությանը, սևացնելով բոլոր նրանց, ովքեր իր ու իր տերերի քիմքին հաճելի չեն թվում, բայց որոնք կարող էին իրական այլընտրանք դառնալ իշխանությանը:
Եթե «International IQ Test» պորտալի հրապարակած տվյալները «ֆեյք» չեն, ապա Անդոն ակնհայտորեն ֆիասկոյի է ենթարկվելու, քանի որ գիտակից հասարակությունում դժվար թե գտնվի մի այնպիսի կրիտիկական մասսա, որը կարող է ջուր լցնել մանիպուլյատորների ջրաղացին:
Անդոն, իհարկե, հաջողության չի հասնելու, և նա այդ մասին շատ լավ գիտի, ուղղակի փորձելու է լիցքաթափել հասարակությանն ու մարդկանց պարտադրել Նիկոլի քաղաքական օրակարգը: Անդոյի խնդիրը 2025-ին ևս Նիկոլին իշխանության պահելն է, իսկ դրա համար պետք է հասարակությանը մանիպուլացնել այնպես, որ մի կողմից՝ Նիկոլն ամրապնդվի գահին, մյուս կողմից՝ Անդոն շարունակի պետք լինել յուր տերերին:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3578
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել