Մի կողմից Իրանի, իսկ մյուսից՝ թուրք-ադրբեջանական դաշինքի միջև տրանսպորտային ճգնաժամը շարունակվում է։

Ավելի քան հազար իրանական բեռնատարների թույլ չի տրվում ոչ միայն անցնելու Թուրքիա-Նախիջևան սահմանի Սադարակի անցակետով, այլ նաև իրանցի վարորդների հանդեպ դրսևորվում է անմարդկային վերաբերմունք, քանի որ նրանց արգելում են հոգալ հանգստի և կենցաղային տարրական պահանջմունքները։

Թեև պաշտոնապես հայտարարվում է, թե խնդիրը տեխնիկական է, սակայն ակնհայտ է, որ գործ ունենք թուրք-ադրբեջանական համակարգված հակաիրանական գործողության հետ, որը միտված է, ըստ էության, տրանսպորտային շրջափակման ենթարկելու այս երկիրը հյուսիս-արևմուտքից։

Այս համատեքստում հայ-իրանական սահմանը էլ ավելի մեծ նշանակություն է ստանում՝ որպես Իրանի համար հյուսիս-արևմուտքից տրանսպորտային և աշխարհաքաղաքական ելքի փաստացիորեն միակ ապահով ու վստահելի ուղի։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել