Թևանյան Անդոն մի գրառում է արել ու հայտարարել, թե 2025-ը որոշել է դարձնել Նիկոլի հեռացման տարի. թիրախավորելու է ոչ այնքան Նիկոլին, որքան նրան «իշխանության բերածներին»՝ իրերը կոչելով իրենց անուններով: «Մենք դա անելու ենք՝ չխնայելով ոչ մեկի: Ոտատակ ընկնողների հարազատներին ցավակցում եմ ու առաջարկում մոտենալ դիակներին՝ վերջին հրաժեշտը տալու»,- մասնավորապես՝ գրել է Թևանյան Անդոն յուր ֆեյսբուքյան էջում:

Իրականում Անդոն իր այս քայլով պատռել է իր դիմակն ու ապացուցել, որ ի սկբանե իր թիրախում ոչ մի Նիկոլ էլ չի եղել. ժամանակին Սորոսականներից ավելի քան 14000 դոլար կերած Անդոն գործուղվել է դաշտ՝ թիրախավորելու «Նիկոլին բերածներին», և սա՝ այն դեպքում, երբ հայտնի է, թե ինչ կարգի ոռնոց էր Անդոն 2018-ին դնում ՝սպառնալով հայ ժողովրդին իսլամացմամբ այն դեպքում, եթե երրորդ նախագահը չօգտվի «հումանիտար միջանցքից» ու իշխանությունից չհեռանա. Անդոյի աչքում Նիկոլն էր դարձել երկրի փրկության միակ ճանապարհն այդ շրջանում:

Այսքանից հետո հարց է առաջանում՝ մարդ ի՞նչ աստիճան բարոյազուրկ ու խաբեբա պետք է լինի, որ այսքանից հետո հանդգնի հանդես գալ նման «բոցաշունչ» գրառումներով: Եթե իսկապես Անդոն ցանկանում է պայքարել Նիկոլին իշխանության բերածների դեմ, ապա իր առաջնային թիրախը պետք է հենց ինքն էլ դառնա: Ասյինքն՝ Անդոն պետք է գնա ու ինքն իրեն «մոստից» գցի կամ ինքն իր դեմ հաղորդում տա իրավապահ մարմիններին: Լավ կանի, եթե քաղաքականությունից դուրս գա ու փողերը հետ վերադարձնի՝ իր հովանավորների առաջ խոստովանելով, որ վերածվել է կատարյալ մասխարայի:

Անդոն, իհարե, չունի բավարար բարոյականություն՝ նման քայլի գնալու, քանի որ նա սովոր է՝ բոլոր հնարավոր մեթոդներով փող վերցնլու: Ժամանակին Սորոսի փողերով էր սաունա գնում, հիմա՝ ուրիշների, ու բնավ կարևոր չէ, թե ինչ պատվեր է կատարում կամ ում համար է աշխատում. մարդն ուղղակի ինքնառեալիզացվում է ու բարեկեցություն կառուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել