Tert.amlife-ը գրում է․

«Ես ու Միհրանը մինչև «Ֆուլ Հաուս» նախագիծը ճանաչել ենք իրար, ու ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել: Սկսվել էին նկարահանումները, մենք շատ լավ գործընկերներ էինք»,- «Սրտի տանիքներով» հաղորդման շրջանակներում՝ խոսելով իր և Միհրան Ծառուկյանի սիրային հարաբերությունների մասին, պատմել է դերասանուհի Արփի Գաբրիելյանը:

Tert.am Life-ն առանձնացրել է հաղորդումից մի հատված:

«Սկզբում ո՛չ ես, ո՛չ նա երբևէ չենք մտածել, որ մեր կողակիցը պիտի լինի հենց մեր ասպարեզից:

Շրջագայությունների ժամանակ սկսում ես մարդուն ավելի լավ ճանաչել,  հետո սկսում ես նրա տղամարդկային հատկությունները գնահատել: Միհրանը շատ ուշադիր էր, հոգատար, հումորով: Ինձ համար դա շատ կարևոր է:

Մենք դերասանական կազմով էլ սկսեցինք մտերմանալ այդ ընթացքում: Իսկ մեր հարաբերությունները քիչ-քիչ, փոքրիկ քայլերով են զարգացել: Հետո հասկացել ենք, որ սիրահարվել ենք միմյանց:

Շրջագայություններից մեկի ժամանակ հասկացանք, որ ինչ-որ քիմիա կա մեր միջև: Հասկացանք, որ միմյանց խանդում ենք, բայց չենք կարողանում շատ արտահայտվել: Դրանից հետո այլ հարթակ տեղափոխվեցին մեր հարաբերությունները, բայց շատ երկար ու դժվար ժամանակահատված էր պետք մեր միասին լինելու համար:

Եղան շատ խանգարող հանգամանքներ, բայց Աստված ամեն ինչ այդպես դասավորեց:

Շատ դժվար էր խաղալ նրա հետ, ում հետ տևական ժամանակ ընդհանրապես չէինք շփվում: Պիտի խոսես, բայց դու այդ մարդու հետ չես խոսում:

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել