Ես հավատացած եմ, որ եթե «կարմիր գծերի» վերաբերյալ որոշումը չընդունվեր, մենք հիմա ավելի խայտառակ իրավիճակ էինք ունենալու: Այս մասին Երևանի ավագանու 2025թ-ի բյուջեի քննարկման ժամանակ, անդրադառնալով «կարմիր գծերի» թանկացման վերաբերյալ ընդդիմության հարցին, ասաց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

«Դեռևս այն ժամանակ բազմիցս ձեզ խնդրել, հորդորել ենք, ասել ենք՝ «կարմիր գծերի» մասով որոշումը  մի ներկայացրեք որպես ամբոջական բեռնափաթման միջոց, որովհետև մենք էլ այդպես չենք ներկայացնում: Մենք ասել ենք, որ դա համալիր միջոցառումների մեջ միջոցներից մեկն է»,- ասաց Գրիգորյանը:

Անդրադառնալով այն հարցին, որ վարչական դատարանը անվավեր է ճանաչել ավտոկայանատեղիներում կայանելու համար սահմանաված դրույքաչափերը, փոխքաղաքապետն ասաց, որ անհամաձայնություն ունեն այս որոշման հետ:

«Վերաքննիչ բողոքով մեր փաստարկները կներկայացնենք: Ասեմ նաև, որ այս տարվա վճարների հաշվարկի հիմքում կա հստակ հաշվարկ ինքնարժեքի մասով, որի մասին կարող եք տեղեկություն ստանալ՝ գրավոր կարգով հարցում անելով»,- ասաց Սուրեն Գրիգորյանը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել