Tert.am-ը գրում է․
16 կմ երկարությամ ճանապարհների հիմնանորոգման համար ՏԿԵ նախարարությանը հատկացված միջոցներից կտարամադրվի 2 մլրդ 860 մլն 300 հազար դրամի չափով գումար, շուրջ 901 մլն դրամ էլ կառավարությունը կտրամադրի: Նախագիծը կառավարության նսիտում զեկուցեց նորանշանակ նախարար Դավիթ Խուդաթյանը:
Նա նշեց, որ հիմնանորոգման նախատեսված ճանապարհից միջպետականը նշանակության է 1.6 կմ-ն, հանրապետական նշանակության՝ 8 կմ, տեղական նշանակության ավտոճանապարհները 6.4 կմ է: «Նախատեսված է հիմնանորոգել 3 կամուրջ և 1 հենապատ»,- ասաց Խուդաթյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թվեց հիմնանորոգվող ճանապարհները հերթականությամբ, ապա բարձրացրեց խնդիր:
Նրա խոսքով՝ ճանապարհների հիմնանորոգում հետո դեպքեր է տեսել, երբ բնկավայրերի, ռեստորանների այլ օբյեկտների մոտով անցնող ճանապարհները քանդվում են:
«Այսպիսի ընկալում կա,՝ սա իմ դռան դեմն է, հետո ինչ որ պետությունը 500 մլն փող է ծախսել, պետք է հեռախոսի լար անցկացնեմ, կքանդեմ, պետությունը կգա մի օր, էլի կսարքի: Սա լուրջ պրոբլեմ է: Պետք է հասկանանք՝ այս պրոբլեմի հետ ո՞նց ենք առչնվելու, առաջին հերթին համայնքներն ունեն անելիք»,- ասաց Փաշինյանը:
Նա նշեց, թե տասնյակ տարիներով չվերանորոգված ճանապարհը վերանորոգում են, գնում, տեսնում են՝ մեկը բերել ավազ է թափել մայթի վրա, մյուսը բերել, քար է շարել, մեկ ուրիշը՝ ասֆալտի վրա բետոն է անում:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։