Ծովիկի հայտարարությունն ունի երկակի նշանակություն ու ենթակա է նույնպիսի մեկնաբանման: Մասնավորապես՝ հարց է առաջանում՝ ո՞ւմ է ուղղված Ծովիկի խոսքը, հանրությանը, թե՞ վերևներին: Եթե հանրությանը, ապա հանրությունը երբեք չի տեսել որևիցե իրական բարեփոխում որևիցե ոլորտում արդեն 6 տարի. անկում ապրող երկրի պետական օղակները չեն բարեփոխվում: Մյուս կողմից՝ Ծովիկի խոսքերի հասցեատերը կարող է լինել հենց Նիկոլը. Ծովիկն ու մյուս ՔՊ-ականները հասկանում են, որ նույն ուղտը կարող է շատ շուտով չոքել նաև իրենց դռանը, ուստի փորձում են պասիվորեն դիմադրել՝ Նիկոլին հիշեցնելով, որ առանց իրենց նա չէր կարող իրականացնել Իլհամի սցենարը: Այլ կերպ ասած՝ Ծովիկը ակնարկել է, որ ակնկալում են հոդաբաշխ բացատրություն Նիկոլից այն դեպքում, եթե իրենք էլ արժանանան առայժմ անցյալ դարձած այն 6-ի ճակատագրին:
Բայց սրանք չեն հասկանում, որ Նիկոլն ամենառաջինը հենց իրենց է վարի տալու՝ հարկ եղած դեպքում երկրից ծլկելով ու իրենց «գելուգազանի» բաժին սարքելով:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3416
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել