Tert.amlife-ը գրում է․
Հայաստանի Երգի պետական թատրոնում օրերս կայացավ «Առաջին սերունդ» համերգը, որի ընթացքում երգեցին թատրոնի առաջին սերնդի երգիչները՝ Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իրինա Դանիելյանը և այլք:
Երգի պետական թատրոնի տնօրեն Մանե Գրիգորյանը համերգից հետո ինստագրամում կիսվել է լուսանկարներով և իր հույզերով.
«Փոքր Մանեն ուզում էր վազել բեմ ու գրկել Առչկային, Շուշոյին, Նունեին, Առամոշային, Էմուլին, Իսպիրին, Իննային, Իռուսիկին, բայց մեծ Մանեն ասում էր՝ նրանք մեծ արտիստներ են՝ Արաքսիա Մուշեղյանը, Շուշան Պետրոսյանը, Նունե Եսայանը, Արամոն, Էմմա Պետրոսյանը, Արթուր Իսպիրյանը, Իննա Չիլինգարյանը, Իրինա Դանիելյանը, պետք է լինել պրոֆեսիոնալ և վայելել նրանց վերադարձը տուն:
Թատրոնի առաջին սերունդը մեծ ընտանիք է:
Դեռ թատրոնը չէր բացվել, մեր տանն էին փորձեր անում, ու ես բառի ուղիղ իմաստով նրանց գրկում էի մեծանում։ Իմ ընտանիքն է, իմ ավագ քույրերն ու եղբայրներն են, որոնք միշտ կողքիս են ու ամուր հենարան են։
Նրանք են պապայի հետ կառուցել այն թատրոնը, որը դարձավ տուն թե՛ արտիստների, թե՛ հանդիսատեսի համար։ Առաջին սերունդին պետք է շնորհակալ լինենք, որ այսօր մեր քաղաքում կա Երգի պետական թատրոնը։ Եվ նրանց կրկին տեսնել թատրոնի բեմում՝ անչափ հուզիչ էր։
Մեկ շաբաթ շարունակ փորձերից ու համերգներից հետո թույլ տվեք մի պահ մոռանալ մեծ Մանեին ու փոքր Մանեի նման վազել բեմ ու գրկել իմ ընտանիքին։
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։