Tert.amlife-ը գրում է․
Հայաստանում հայտնի ու հասանելի լինելու բարդության, ինստագրամյան անթերի կոնտենտի երևում թաքնված իրականության, ընտանեկան կոնֆլիկտների, «Մեծ խաղեր» նոր նախագծի, Հումորի լիգայի և Վահեի հետ հարաբերությունների, պարտությունները ցույց չտալու, ինչպես նաև Տիգրանի լույս աշխարհ գալուց առաջ բազում հաղթահարած դժվարությունների մասին պրոդյուսեր, շոումեն Արամ Մելիքյանն անկեղծացել է Tert.am Life-ի հետ:
Ինստագրամում մեծ լսարանի սերը վայելող Մելիքյանների ընտանիքը, երբ սկսեց ներկայացնել իր ընտանեկան կոնտենտը, հիմնական նպատակն էր ցույց տալ ընտանիքի արժեքը:
«Իմ անձնական կյանքն ամբողջությամբ շոու է, ես ամեն ինչից սիրում եմ շոու ստեղծել, և նպատակն էր շոուի միջոցով ցույց տալ այդ ընտանիքի արժեքը: Դա է պատճառը, որ, եթե անգամ լինի քննադատություն, դրանից շատ չեմ լարվի»,- մեզ հետ զրույցում նշեց Արամ Մելիքյանն ու վստահեցրեց, որ այն, ինչ տեսնում են հետևորդները՝ իրական է:
«Այն ինչ կատարվում է մեր տանը ռեալիթի է, ուղղակի կան բաներ, որ ցույց չենք տալիս: Մեզ մոտ էլ են լինում ընտանեկան կոնֆլիկտներ կամ քննարկումներ, որոնք պարզապես չեն նկարվում, շատ օգտակար կլիներ, եթե կողքից դիտեին, բայց տեսախցիկը դա չի ֆիքսում:
Ինձ մոտ միտք եղել է ամեն ինչը ռեալիթի անել, բայց այդ դեպքում տան մեջ պետք է տեսախցիկներ տեղադրեինք, բայց դա կսահմանափակեր ընտանիքի անդամների ազատությունը: Դրան մենք պատրաստ չէինք: Գուցե մի օր կգանք դրան»,- նշեց մեր զրուցակիցը:
Արամի խոսքով՝ ցույց չեն տալիս անձնական ու կենցաղային կոնֆլիկտները, առանց որոնց կյանք չկա:
«Ես շատ կուզեի մենք դրանք ջրի երես դուրս բերեինք, որովհետև ամեն ընտանքիում կան այդ կոնֆլիկտները, ու մենք ցույց տայինք, որ կա կոնֆլիտկ, բայց կա նաև լուծում: Դուք հիմնականում տեսնում եք լուծված վիճակը: Դրա համար, հիմա, ես ու Լիլիթն ուզում ենք հանդիպումներ ու քննարկումներ կազմակերպել փոդքասթի շրջանակներում, հրավիրելով մասնագետներ, որտեղ կբացենք նաև մեր ընտանեկան կոնֆլիկտները»,- նշեց Արամ Մելիքյանը:
Մեր տանը կոնֆլիկտներ շատ են լինում
Տանը կոնֆլիկտներ շատ են լինում ու բոլորի հետ: Քանի որ տարիքային տարբերությունը մեզ մոտ առկա է, Անրիի ուզածն ուրիշ է, Ստելիկինը՝ ուրիշ, Էլիզի ուզածը լրիվ ուրիշ է:
Ամբողջական հոդվածը՝ այստեղ։