2024 թվականի բյուջեով 18 մլրդ դրամ էր նախատեսված ՀՀ–ում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման համար, սակայն ծրագիրը ոչ միայն այս տարի չի իրականացվել, այլև 2025 թվականին էլ չի նախատեսվում։  Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, ԱԺ առողջապահության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

«Այս գումարը չի ներդրվել 2024 թվականին, և հետևաբար այն չի էլ ծախսվել։ Իհարկե, այս գումարից տարբեր ուղղություններով վերաբաշխում արել ենք այս տարի։ Եթե ապահովագրության 18 մլրդ դրամը հանում ենք, այլ ծրագրի տակ ենք դնում, ապա ունենք առողջապահության նախարարության բյուջեի 12.7 մլրդ դրամի կամ 8.5 տոկոսով ավելացում»,- հայտարարեց Հովհաննիսյանը։
ՔՊ–ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ ՀՀ իշխանությունները դեռ 2023 թվականին են խոստացել, որ համակարգը ներդրվելու է և ավարտին պետք է հասցված լինի արդեն 2027 թվականին։

«Գոնե 2025 թվականին սկսենք ապահովագրության ներդրումը, առաջին փուլն անենք։ Սա նաև մեր նախընտրական խոստումն է։ Համակարգը կարող ենք ներդնել, օրինակ, կապիտալ ծախսերից խնայողություններ անելով»,– ասաց պատգամավորը։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել