Միացյալ Նահանգները 29,8 միլիարդ դոլար է ծախսել ռազմական հետախուզության վրա 2024 թվականի սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարում։ Այդ մասին հայտնել է Պենտագոնը։

Ինչպես նշված է հակիրճ մամուլի հաղորդագրության մեջ, ռազմական հետախուզության ծրագրի իրականացման բյուջեն կազմել է 29,8 միլիարդ դոլար։

ԱՄՆ պաշտպանության նախարարությունն ընդգծել է, որ այս ծրագրի մանրամասնությունների կամ դրա ֆինանսավորման վերաբերյալ այլ տեղեկատվություն չի տրամադրվի, քանի որ դա գաղտնի է մնում ազգային անվտանգության նկատառումներով:

2023 թվականին ԱՄՆ-ն ռազմական հետախուզության վրա ծախսել է 27,9 միլիարդ դոլար, 2022 թվականին՝ 24,1 միլիարդ դոլար, իսկ 2021 թվականին՝ 23,3 միլիարդ դոլար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել