Հիշեցնենք, որ Արոն հայտարարել էր՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը ԱԳՆ-ի օրակարգում թիվ մեկ առաջնահերթություն չէ բնավ՝ այդպսիով ակնարկելով, որ իրենց թիվ մեկ առաջնահերթությունը Թուրքիայի տակ ընկնելն է:
Արոն գործնականում ոչ մի աշխարհացունց բան չի էլ հայտարարել. 2018-ից ի վեր ՔՊ-ական իշխանությունը վարում է ցեղասպանաուրաց,հայաստանաուրացքաղաքականություն, իսկ Արոն ընդամենը տվել է այդ քաղաքականութան վերբալ ձևակերպումը՝ է՛լ ավելի հստակեցնելով իրենց քաղաքականության էությունը: Ո՞րն է դա:
Ցեղասպանության մասին Արոյի այս հայտարոությունն ընդամենը մի դրսևորւմն է հայկական օրակագի վաճառքի: Արցախը ֆուկ արեցին, Հայաստանի տարաքծները տալիս են դրբեջանին, միջանցքի հարցում Նիկոլը թաքնված կերպով Թուրքիայի խաղն է խաղում, Ցեղասպանության հարցն էլ մնացել է միայն Սփյուռքի ուսերին:
Բայց պետք է հասկանալ, որ ՔՊ-ի ցեղասպանաուրաց այս քաղաքականությունը միայն Ցեղասպանութան միջազգային ճանաչմանը չի վերաբերվոմ. այն ուղղված է ցեղասպանության զոհ Սփյուռքի դեմ, ինչն էլ զրոյացնում է հայ ժողովրդի համընդհանուր կոնսոլիդացիոն ներուժը՝ Անկարայի ու Իլհամի համար դրանից բխող գերդրական հետևանքներով. Սփյուռքն ու ՔՊ-ն դարձել են մուկնուկատու:
ՔՊ-ն կառուցում է «Արևմտյան Ադրբեջան»՝ թքած ունենալով, թե ով ինչ կասի, ինչպես դա կորակի,ինչի կհանգեցնի վերջում. իշխանություն են պահում:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/3334
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել