Քաղաքացիները ՄԱԿ-ի գրասենյակից քայլերթով իքչ առաջ գնացին ԱԳՆ շենքի մոտ, հանդես եկան հայտարարությամբ, այնուհետև շարժվեցին դեպի ՌԴ դեսպանատան մոտ։
Նրանք պահանջում են COP-29 համաժողովին մասնակցող պատվիրակներին` ճնշում գործադրել Բաքվի վրա` ազատ արձակելու բոլոր հայ գերիներին։
Ակցիային մասնակցում են նաև ընդդիմադիր պատգամավորները, որոնք նշում են՝ հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը պետք է դրվի բանակցային սեղանին։
«Արդեն լրանում է 1 տարին, ինչ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, Բաքվում գտնվող մեր հայրենակիցները անազատության մեջ են։ Մենք չենք կարող հանգիստ նստել և սպասել, թե ցեղասպան Ադրբեջանը ինչ ապօրինի որոշումներ է կայացնում։ Այսօր մենք ականտեսն ենք լինում ԱԳՆ քաղաքականությանը, որը մատը մատին չի տալիս, որ օր առաջ այնտեղ գտնված հայ ռազմագերիները գտնվեն ազատության մեջ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։