Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Քիմբերլի Չիթլը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջերս իրականացված մահափորձը «վերջին տասնամյակների ընթացքում ամենալուրջ ձախողումն էր»: Այս մասին գրում է bbc.com-ը:

«Գաղտնի ծառայության սուրբ առաքելությունն է պաշտպանել մեր ազգի առաջնորդներին: Հուլիսի 13-ին մենք ձախողեցինք այս առաքելությունը։ Որպես Միացյալ Նահանգների Գաղտնի ծառայության տնօրեն՝ ես ստանձնում եմ ողջ պատասխանատվություննանվտանգության ցանկացած բացթողումների համար: Ակնհայտ է, որ սխալ է տեղի ունեցել, և մենք ջանք չենք խնայի, որ դա այլևս չի կրկնվի», - ասաց Չիթլը Ներկայացուցիչների պալատի Վերահսկիչ հանձնաժողովում լսումների ժամանակ:

Ըստ CNN-ի նա նաև հավելել է, որ կատարված Գաղտնի ծառայության համար ամենավատ պահն էր 1981 թվականին նախագահ Ռոնալդ Ռեյգանի դեմ անհաջող մահափորձից ի վեր:

Միևնույն ժամանակ նա մերժել է այս ձախողումից հետո հրաժարական տալու կոչերը:

Դոնալդ Թրամփի դեմ մահափորձը տեղի է ունեցել Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նախընտրական հանրահավաքի ժամանակ։ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը ինքնաձիգից կրակ է բացել Թրամփի ելույթը սկսելուց րոպեներ անց: Փամփուշտներից մեկն անցել է նախկին նախագահի գլխից մի քանի միլիմետր հեռավորությամբ և դիպել նրա աջ ականջին։ Քրուքսը, որը դիրքավորված էր մոտակայքում գտնվող շենքի տանիքում, ութ կրակոց արձակելուց հետո սպանվել է Գաղտնի ծառայության դիպուկահարի կողմից: Քննիչները եզրակացրել են, որ նա գործել է միայնակ և դեռ չեն պարզել նրա շարժառիթը։

Լսումների ժամանակ Քիմբերլի Չիթլը, մասնավորապես, ասել է, որ նախքան կրակոցների սկսվելը Գաղտնի ծառայությունը նախազգուշացվել է հանրահավաքի ժամանակ կասկածելի անձի մասին, սակայն դա անմիջապես չի ընկալվել որպես սպառնալիք:

Նա նշել են, որ «խմբեր են ուղարկվել տղամարդու ինքնությունը պարզելու և նրան հարցաքննելու համար», սակայն խմբերը չեն կարողացել գտնել կասկածյալին:

Չիթլը նաև խոստովանել է, որ մինչ օրս Գաղտնի ծառայության ոչ մի աշխատակից չի ենթարկվել կարգապահական տույժի հանրահավաքում տեղի ունեցածի համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել