Lurer.com-ը գրում է.


ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստակամություն է հայտնել շարունակել ընտրապայքարը:

«Ես ակնկալում եմ, որ հաջորդ շաբաթ կվերադառնամ քարոզարշավին»,- հայտարարել է նա:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով:

Հիշեցնենք՝ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ավելի վաղ կոչ էին արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից: Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ նախագահական ընտրապայքարից դուրս կգա, եթե առողջական լուրջ խնդիրներ ունենա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել