Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Թյուրքական պետությունների կազմակերպության արտգործնախարարներին տեղեկացրել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։

Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Շուշի քաղաքում ընթանում է Թուրքական պետությունների կազմակերպության ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որում ելույթ է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել