keyboard_arrow_up
Բլոգոլորտ
մամուլ

Տղաս 16 տարեկանում որոշեց ու իրեն մեքենա գնեց… Մենչը`երեխաների աշխատելու և կնոջ հետ հարաբերությունների մասին

visibility 300 commentմեկնաբանել

Starnews.am-ը գրում է․

«Սրտի Տանիքներով» հաղորդման հերթական հյուրը պրոդյուսեր Արմեն Պետրոսյանն էր։ StarNews-ը հետևել է զրույցին, որի ընթացքում Մենչը խոսել էր տարբեր թեմաների մասին։ Այդ թվում՝  կնոջ հետ ծանոթության, մեծ սիրո և իր ընտանիքի մասին։

«Քրիստինայի հետ ծանոթացել եմ Երևանում․ շատ պատահական։ Մի ամսով Մոսկվայից եկել էի Երևան ու նենց ստացվեց, որ էդ ծանոթությունը դարձավ պատճառ, որ հետ չգնացի Մոսկվա։ Մնացի Երևանում ու արագ  ամուսնացանք՝ մեկ տարվա մեջ։ Տարբերակ կար գնալու Մոսկվա, բայց ստացվեց էսպես, մեր տղաներից շատերը մնացին Մոսկվայում։ Մենք էլ Ամուսնությունից հետո լուրն իմացանք, որ Էլինան պետք է ծնվեր ու ես մնացի, ինչի համար շատ ուրախ եմ ։ Ես չգիտեմ, եթե գնայի, հնարավոր է ավելի լավ լիներ, կարող է և ոչ։ Այո, ես էդ ժամանակ հայտնություն ունեի, բայց Քրիստինան ինձնից 10 տարի փոքր էր, իրեն էլ երբեմն գնում ու ինչ որ վատ բաներ էին պատմում իմ մասին, ու ես փորձում էի նրան հեռու պահել ու էնպես անել, որ իրեն դիսկոմֆորտ չլինի»։

Մենչը նաև անդրադարձավ կնոջ` երիտասարդ տեսք ունենալուն: Նա նշեց հետևյալը․

«Հիմա, երբ աղջիկս մեծացել ա, իրենք ոնց որ երկու քույրիկներ լինեն։ Հիմա շատ եմ լսում, որ չեն ուզում ամուսնանալ, ես դա չեմ հասկանում։ Մարդու տեսակից ա, ես մի քիչ հիմա շատ եմ կարևորում էդ փաստը, մանավանդ էրեխեքս մեծացել են ու դարձել են ընկերլ ու օր օրի մի քիչ լարվում եմ՝ հասկանալով, թե ինչերից են սկսում խոսել ինձ հետ։ Արդեն 22 տարի ա ես ու կինս միասին ենք։ Մեր ընտանիքում բոլորս մի նպատակ ունենք՝ ապրել լավ ու ամեն մեկս մեր նպատակներին հասնելով։ Ես ու կինս էլ վիճում ենք, բայց մեզնից ոչ մեկ չի գոռում, Ես ՝ կնոջս քիչ եմ տվել առիթ լացելու։ Մենք շատ ենք  նմանվել իրար, ավելի շատ ինքը ինձ, քանի որ նենցա ստացվել, որ Քրիստիկն իմ հետ ավելի շատա ապրել, քան իր հայրական տանը։ Կինս ա ինձ մոտիվացնում, ինքը շատ մեղմ ու հանգիստ ա, ինքը կոնֆլիկտային չի։ Ես էսօր շատ եմ կարևորում իրա ու երեխաներիս կապը, եթե ես ընկեր եմ, ինքը՝ քույրիկա։ էրեխեքի համար ինքը ընկերա դրա համար աղջիկս՝ երբ սիրահարվեց, առաջինը իրան էր ասել, նոր ինքը զանգեց ինձ, հեռվից նախապատրաստում էր, թե ինչա լինելու։ Բայց երբ իմացա իմ մեջ ամեն ինչ խառնվեց, 3 օր չքնեցի։ հիմա հանգիստ եմ, իրանք իրար էնքան նման են ու էնքան են սիրում են իրար»։

Մենչը անկեղծ նշեց նաև, որ իրենց ընտանիքում խնայողը ինքն է։

«Քրիստիկը էնքան հանգիստա տան էդ հարցերով, որ եթե դու  իրեն հարցնես մեր էս ամսվա լույսի վարձը, ինքը չգիտի։ Երեխաներս մինչև ինչ որ ժամանակ, երբ փող էին ուզում, ինչ տայիր իրանց, իրանք էդքան կծախսեին, դա տևեց մինչև էն պահը, երբ իրանք սկսեցին աշխատել ու հասկացան՝ ինչ գին ունի աշխատանքը։ Հետաքրքիր զգացողություն ա, որ իրանք էս մի տարուց ավելիա ինձնից նույնիսկ գումար չեն ուզում։ Տղաս 16 տարեկանա, որոշեց որ մեքենա ունենա, ինքը ուզեց, ինքը գնաց ու առավ, քշում ա հիմա, ու ես որ ասում եմ գոնե մի մասը ես վճարեմ, չի թողնում »։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել