Պարզվում է՝ մինչ Նիկոլը զբաղված է արտասահմանյան վոյաժներով՝ «տիկին» Աննան ժամանակ չի կորցնում. «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամը հաջողակ տղամարդկանց հրավիրել է Աննայի հետ ընթրիքի՝ մուտքի վճարը սահմանելով 1 մլն դրամ, որն իբր փոխանցվելու է ընտրական բոլոր փուլերը հաղթահարած բիզնես գործունեություն ծավալող սկսնակ տղամարդ գործարարին:
Սրանից առաջ էլ,եթե հիշում եք «բիզես վումններին» էր Աննան իր մոտ հացի կանչել՝ մի լավ տժժալով իր հյուրերի հետ: Երևում է՝ նախորդ սեանսը բավական արգասաբեր է եղել, ուստի որոշել է «սեռափոխոթյամբ» զբաղվել ու հիմա էլ ուժեղ սեռի ներկյացուցիչներից փող «քերել»:
Այդ հարցում Աննան, իհարկե, երբեք խնդիր չի ունեցել, սակայն ուշագրավ է հատկապես այն կրեատիվ մոտեցումը, որ նա ցուցաբերում է իր հիմնական գործի՝ փողքերոցիի հանդեպ: Դրա համար նրան պետք է արժանին մատուցել:
Մյուս կողմից՝ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ հավաքագրված միջոցները չուղղել ասենք Հայաստան բռնագաղթած այն տասնյակ հազարավոր արցախցիների խնդիրների լուծմանը, որոնք շարունակում են պետության կողմից մնալ անտեսված կամ այնքան քիչ օգնություն են ստացել, որի մասին չարժե անգամ հիշատակել:
Բայց մի՞թե Աննայի համար Արցախը կամ արցախցին երբևէ կարևոր են եղել կամ մարդահաշիվ համարվել…